Դեմբելեն հույս ունի ապաքինվել նախատեսվածից շուտ
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է ապաքինվել հունվարին ստացած ազդրի վնասվածքից։
Ավելի արագ մարզավիճակ ձեռք բերելու համար հարձակվողը միայնակ է մարզվում կատալոնական ակումբի բազայում։
Ֆրանսիացին հույս ունի, որ կկարողանա մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք «Ռեալի» դեմ գավաթային խաղին։
Աղբյուր ArmSport.am