Ուսանողուհին կինոյի հնարքի միջոցով փրկել է մորը, որին խայթել էր կոբրան
Հնդկաստանում աղջիկը փրկել է մորը, որին խայթել էր կոբրան։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DaijiWorld-ը։
Պարբերականի տվյալներով ՝ տեղի բնակչուհին դուրս է եկել փողոց, որպեսզի միացնի պոմպը և պատահաբար ոտք է դրել կոբրայի վրա, որը խայթել է նրան։ Կինը վերքի վրա խոտի հանգույց է կապել, որպեսզի թույնը չտարածվի ամբողջ օրգանիզմով և հասնի տուն։ Տեղի բնակչուհու դուստրն իմացել է տեղի ունեցածի մասին և որոշել, որ մոր մեթոդները չեն օգնի փրկել նրա կյանքը։
Ուսանողուհին թույնը ծծել է նրա վերքից և կնոջը տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել հիվանդին:
Շրամյան, ով սովորում է մասնավոր քոլեջում և սկաուտ է, ասել է, որ նախկինում լսել է առաջին օգնության այս տեխնիկայի մասին և տեսել է նմանատիպ գործողություններ ֆիլմերից մեկում: Բժիշկներն ասել են, որ աղջկա որոշումը լավագույն տարբերակն է։