Ավերիչ փոթորիկ Միսիսիպիում․ արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ավերիչ փոթորկից հետո Միսիսիպի նահանգում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ տեղեկանում ենք Սպիտակ տան հրապարակած հայտարարությունից:
«Կիրակի առավոտյան նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Միսիսիպի նահանգում և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել նահանգին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ՝ տուժած բնակիչներին կտրամադրվի դաշնային ֆինանսավորում ՝ դրամաշնորհների տեսքով, ժամանակավոր բնակարանների, տների վերականգնման, չապահովագրված կորուստները ծածկելու համար արտոնյալ վարկավորման և աջակցության այլ միջոցների տեսքով:
Առնվազն 26 մարդ է զոհվել շաբաթ գիշեր ԱՄՆ Միսիսիպի նահանգում տորնադոյի հետևանքով։