Պլատինին բացարձակ լեգենդ է. Մբապպե
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող և ավագ Կիլիան Մբապեն խոսել է հավաքականի կազմում նվաճումների մասին։
67 խաղում 38 գոլով Մբապեն 5-րդն է ազգային հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում, ընդամենը երեք գոլ է նրան բաժանում Միշել Պլատինիից (41 գոլ):
«3 գոլ Պլատինիին հասնելու համա՞ր: Սա և՛ պատիվ է, և՛ ևս մեկ բան, որը պետք է նվաճել: Միշել Պլատինին բացարձակ լեգենդ է. Եթե վաղը կամ մյուս օրը շրջանցեմ նրան, Միշել Պլատինին դեռ կմնա ֆրանսիական ֆուտբոլի անվիճելի լեգենդը։ Բայց, ինչպես ասացի, ես կշարունակեմ իմ ճանապարհը, և դա կանցնի Միշել Պլատինիի նվաճումների միջով»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մբապեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն Օլիվյե Ժիրուն է (53), որին հաջորդում են Թիերի Անրին (51) և Անտուան Գրիզմանը (43):