Հայտնի է՝ որքան կկազմի Տուխելի աշխատավարձը «Բավարիա»-ում
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը «Բավարիա»-ում տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո, գրում է Armsport-ը։
«Չելսի»-ում, որտեղից գերմանացին հեռացավ նախորդ տարվա սեպտեմբերին, մարզիչը տարեկան 15 միլիոն էր ստանում:
Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիա»-ն գլխավորել է մարտի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին։
Թոմասը մյունխենյան թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացին գլխավորել է Բունդեսլիգան ներկայացնող «Մայնց»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն: