Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի
Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն դոլար) կհատկացնի անօդաչու թռչող սարքեր գնելու համար, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է kommersant.ru-ն:
Ըստ Զելենսկու՝ «և սա դեռ վերջը չէ»։
«Այս շաբաթ մեր կառավարությումը մի քանի կարևոր որոշում է կայացրել։ Մասնավորապես, ուզում եմ նշել մի որոշում, որը կխթանի անօդաչու սարքերի արտադրությունը։ Ընդհանուր առմամբ, այս տարի առնվազն 20 միլիարդ գրիվնա կուղղվի մեր զինվորների համար անօդաչու թռչող սարքերի գնմանը»,- ասել է Զելենսկին իր ուղերձում, որի տեքստը ներկայացված է նրա կայքում։
Ուկրաինայի կառավարությունը այս շաբաթվա սկզբին որոշում է ընդունել բանակային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումն արագացնելու մասին։ Իշխանությունները հույս ունեն, որ դա արտադրողներին թույլ կտա ավելի արագ զարգանալ, մեծանալ, և որ նրանք կկարողանան ավելի լավ մրցակցել արտասահմանյան ընկերությունների հետ։