Սննդաբանը խորհուրդ է տվել ուտելու ընթացքում սառը ջուր չխմել
Ուտելու ընթացքում սառը ջուր խմելը վտանգավոր է, քանի որ դա խախտում է աղեստամոքսային համակարգի ջերմաստիճանը: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Նատալյա Լազուրենկոն։
Նրա խոսքով՝ մարսողության ժամանակ աղիներում բարձրանում է ջերմաստիճանը, սկսվում է արյան ակտիվ մատակարարումը։ Խմելու դեպքում նյութերի մի մասը կարող է չներծծվել։ Սա սպառնում է աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց առողջությանը:
«Սառը ջուրը բթացնում է այդ գործընթացները, ուստի սնունդը չի մարսվի և չի բաժանվի ֆերմենտների այնպես, ինչպես անհրաժեշտ է», – Լազուրենկոյի խոսքերն է մեջբերում «Երեկոյան Մոսկվան»:
Բժիշկը հավելել է, որ առողջ մարդիկ կարող են անհատապես ընտրել խմիչքները: Կարևոր է հիշել, որ սուրճը, սմուզին կամ հյութը մեծացնում են կերածի սննդային արժեքը: