Սննդաբանը նշել է արյունը խտացնող ըմպելիքները
Բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինցբուրգը հայտնել է, որ ալկոհոլը, ինչպես նաև քաղցր և աղի ըմպելիքները խտացնում են արյունը: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է «Մոսկվա 24»-ը։
Մասնագետը նախազգուշացրել է, որ խիտ արյունը կարող է թրոմբների առաջացման պատճառ դառնալ։ Նրա խոսքով՝ արյան մակարդման համակարգը մարդուն պաշտպանում է արյան կորստից։
«Բայց եթե այն չափազանց ակտիվ է, ապա արյունը կարող է մակարդվել անոթներում։ Այդ ժամանակ թրոմբ կառաջանա», – պարզաբանել է սննդաբանը։