Երբեմն հաղթում ես, երբեմն՝ ոչ․ Դալիչ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական խաղում Ուելսի հետ ոչ-ոքին (1:1):
Ուելսցիները հանդիպման 90+3-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը։
«Վերջին րոպեներին գնդակ բաց թողնելը շոկ է: Բայց երբեմն հաղթում ես, երբեմն՝ ոչ։ Մի պահ ունեինք, կարող էինք երկրորդ գոլը խփել, բայց չարեցինք։ Իսկ հետո մենք գոլ բաց թողեցին մրցակցի միակ պահից հետո»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Ուելսը մարտի 28-ին կհանդիպի Լատվիայի հետ, նույն օրը Խորվաթիան կխաղա Թուրքիայի հետ։ D խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը։