Ռուս գործարարները դիմել են իտալական դատարան
Ռուս 10 գործարար Իտալիայի Լացիոյի շրջանային վարչական դատարան է դիմել՝ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով կիրառված պատժամիջոցների համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իտալական Corriere della Sera-ն:
Հաղոդվում է, որ Իտալիան արգելափակել է 28 գործարարի ակտիվներ՝ 2,7 մլրդ եվրոյի չափով։ Դատարան դիմած 10 օլիգարխների փաստաբանները պնդում են, որ այդ գույքը պատկանում է ոչ թե անձամբ իրենց, այլ տարբեր կազմակերպությունների, որոնց եկամուտները կապված չեն պատժամիջոցային ցուցակներում հայտնված օլիգարխների հետ։