Տղամարդը թեյնիկով հարվածել է խորթ որդու գլխին
Մոսկվայում բնակվող տղամարդը թեյնիկով հարվածել է խորթ որդու գլխին, երբ վերջինս փորձել է պաշտպանել մորը:
Պարզվում է, տանը վեճ է սկսվե, ինչի ընթացքում տղամարդը սկսել է ծեծել կնոջը, որդին փորձել է պաշտպանել մորը, ինչի արդյունքում էլ խորթ հայրը թեյնիկով հարվածել է նրան, Mediahub-ի փոխանցմամբ՝ գրում է РЕН TV-ն։
Երեխային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Փաստի առթիվ կատարվում է քննություն։