Հայաստանի սուսերամարտի հավաքականը կմեկնի Պլովդիվ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի են մասնակցում Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, մարզումներում ընդգրկված 22 տղաներ և աղջիկներ կպարապեն մինչև մարտի 29-ը, իսկ ապրիլի 3 -ին կմեկնեն Բուլղարիա՝ մասնակցելու Պլովդիվ քաղաքում անցկացվելիք տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը:
Ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու հնարավորություն կընձեռի Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին, Վրույր Հովհաննիսյանին և Ռեգինե Սիմոնյանին:
Խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը մարտուղյակ կհանի Գրիգոր Մնացականյանին, Ալիկ Նավասարդյանին, Գագիկ Դավթյանին, Սերգեյ Մկրտչյանին և Անահիտ Նավասարդյանին:
Առաջնությունը կավարտվի ապրիլի 10-ին: