ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում սպանվել է 1600 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ Կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է՝ իրականում զոհերի և տուժածների թիվը կարող է ավելի մեծ լինել:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 8 հազար 317 խաղաղ բնակիչ, մոտ 14 հազարը՝ վիրավորվել:
Զեկույցի համաձայն՝ արձանագրվել է ավելի քան 100 բժշկական և գրեթե 180 ուսումնական հաստատությունների վնաս կամ ավերածություն։
ՄԱԿ-ի աշխատակիցները փաստագրել են ռուս զինվորականների կողմից 21 խաղաղ բնակչի սպանություն, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ, քաղաքացիական անձանց վրա հարձակումներ: ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է նաև ռուս ռազմագերիների սպանության առնվազն 25 դեպք, ևս 15 ուկրաինացի ռազմագերու էլ սպանել են ռուսաստանցի զինվորականները։
Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը քննադատել է ՄԱԿ-ի զեկույցը։ Պաշտոնյան նշել է, որ Կիևը ցանկանում է կազմակերպությունից փաստեր ստանալ ուկրաինացիների կատարած հնարավոր խախտումների մասին։