Forbes-ը հայկական Picsart-ին ընդգրկել է 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական Krisp-ն ու Podcastle-ը:
«Picsart. տեքստը պատկերների վերածելու հարթակ՝ պատկերների խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետև ճշգրտել արդյունքները՝ ստանալու համար անհրաժեշտ պատկերները»,- նշվում է պարբերականի նկարագրությունում:
Պարբերականը նաև հավելում է, որ արհեստական բանականությունը շարունակում է մնալ տեխնոլոգիական ոլորտում ամենաքննարկվող թեման: Սրա հիմքում է ընկած ChatGPT-ին, որը այժմ համարվում է պատմության մեջ օգտատերերի շրջանում ամենաարագ աճող հավելվածը:
«Ներկայացված հավելվածների և հարթակների լայն շրջանակը նաև ցույց է տալիս, թե որքան արագ է զարգանում և դիվերսիֆիկացվում արհեստական ինտելեկտը, ինչպես նաև դրա հնարավոր ազդեցությունը կյանքի բոլոր ասպեկտների վրա»,-գրում է Forbes-ը: