Հնագետները հայտնաբերել են Հին Եգիպտոսի հզոր փարավոն Ռամզես II-ի արձանը
Հելիոպոլիսի Արևի Մատարիյա տաճարում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մի քանի փարավոնների արձաններ: Այդ թվում՝ Հին Եգիպտոսի հզոր տիրակալ Ռամզես II-ի (մ.թ.ա. 1279-1213 թթ.) քանդակը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է MailOnline-ը։
Տաճարը հիմնադրել է Ռամզես II-ը, ուստի զարմանալի չէ, որ նրա պատվանդանը գտնվում է սրբավայրում, նշում է հրատարակությունը։
Մյուս արձանները պատկերում են Ռամզես IX-ին (մ.թ.ա. 1126-1108 թթ.), Հորեմհեբին (մ.թ.ա. 1323-1295 թթ.) և Պսամետիքոս II-ին (մ.թ.ա. 595-589 թթ.): Գիտնականները գտել են նաև փարավոնի քանդակ, որի ինքնությունը դեռևս չի պարզվել։ Նախնական հաշվարկներով՝ այս արձանի տարիքը մոտ չորս հազար տարեկան է։
Արևի տաճարները կառուցվել են մ.թ.ա. 1550-1070 թվականներին: Դրանք նվիրված էին Ռա աստծուն։ Փարավոնները համարվում էին նրա երկրային մարմնավորումը և պատասխանատու էին սրբավայրերի պահպանման համար:
Արևի տաճարներում տեղադրվել են աստվածների և աստվածուհիների քանդակներ։ Նրանք կարծում էին, որ այդ արձանները գերբնական ուժի անոթներ են։ Կային նաև փարավոնների պատվանդաններ։ MailOnline-ը գրում է, որ դրանք պատվիրել են հենց թագավորական ընտանիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեոփսի բուրգում նոր միջանցք է հայտնաբերվել։