Իբրահիմովիչն աջակցել է Կոնտեին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի դիրքորոշման մասին, որը մոտ է աշխատանքից հեռացվելուն՝ իր թիմի խաղացողներին քննադատելուց հետո։
«Ամեն մարդ աշխատում է յուրովի։ Կարծում եմ՝ պետք է լինես այն, ինչ կաս, բայց երբեմն ստիպված ես լինում վճարել դրա համար, քանի որ մարդիկ չեն ցանկանում դա լսել»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Եթե Կոնտեին հեռացնեն, ապա Ռայան Մեյսոնը կդառնա գլխավոր մարզչի պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը Ժոզե Մոուրինյուի՝ 2021 թվականին «Տոտենհեմից» հեռանալուց հետո։
Լոնդոնցիներն ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում են։
Աղբյուր ArmSport.am