Միլանը պատրաստ է վաճառել Օրիգիին
«Միլանը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվող Դիվոկ Օրիգիին։ Այս մասին հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն:
Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» ակնկալում է 27-ամյա բելգիացու համար ստանալ 15 միլիոն եվրո։
Օրիգին «ռոսոներիների» կազմում է անցած ամառվանից: Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո:
Աղբյուր ArmSport.am