Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար և նշել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին:
Բացի այդ, Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։