21-ամյա երիտասարդը դանակահարել է անվտանգության աշխատակցին
Մարտի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու:
Ձեռնարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ռեստորանային համալիրներից մեկի աշխատակից երիտասարդը վնասվածքը ստացել էր նույն համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նրան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր 21-ամյա մի երիտասարդ:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նա Մարգարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն: