Մբապեն շրջանցեց Բենզեմային Ֆրանսիայի հավաքականում խփած գոլերի քանակով
Մարտի 24-ին Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման խաղում «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հյուրընկալեց Նիդեռլանդների հավաքականին և 4-0 հաշվով ջախջախեց մրցակցին։
Աշխարհի փոխչեմպիոնների կազմում մեկական գոլ խփեցին Անտուան Գրիզմանը (2-րդ րոպե) և Դայո Ուպամեկանոն (8-րդ րոպե), իսկ Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ դարձավ (21-րդ և 88-րդ րոպեներ):
Մբապեի համար այդ գոլերը 37-րդն ու 38-րդն էին Ֆրանսիայի հավաքականի կազմում: Այս ցուցանիշով նա առաջ է անցել Կարիմ Բենզեմայից (37), ով ավելի վաղ ավարտել էր միջազգային կարիերան։
Ֆրանսիայի հավաքականի կազմում ավելի շատ գոլեր խփել են միայն Միշել Պլատինին (41), Անտուան Գրիզմանը (43), Թիերի Անրին (51) և Օլիվյե Ժիրուն (53):
Աղբյուր ArmSport.am