Ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ Օհանավան համայնքում
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 23-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված, մանրացված զանգված՝ 3 գրամից ավելի քաշով։ Այն ուղարկվել է փորձաքննության։
Դեպքի աոթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։