Թաիլանդում խստացնում են օրինախախտ զբոսաշրջիկների դեմ պայքարը
Թաիլանդի զբոսաշրջային ոստիկանությունը հայտարարել է զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման մասին, հաղորդում է The Phuket News-ը:
Խոսքը օտարերկրացիների կողմից օրենքի խախտման և օտարերկրյա հյուրերի դեմ հանցագործությունների մասին է։ Հատուկ ուշադրություն կդարձվի վիզայի ավարտից հետո երկրում զբոսաշրջիկների անօրինական մնալուն։
Զբոսաշրջությանն առնչվող կրիմինալի դեմ պայքարի արշավի մեկնարկի մասին հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Պոնգսիամ Միկանթհոնգը:
Իրավապահներն առանձնացրել են զբոսաշրջային հանցագործությունների տասը տեսակ, որոնց թվում են վիզային ռեժիմի խախտումը և այլ զանցանքներ, որոնք ազդում են ամբողջ երկրում զբոսաշրջային բիզնեսի բոլոր բնագավառների վրա: