Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկում:
Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։