Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը մարտի 23-ին ուժեղացված ծառայություն է կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են նաև ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների երեք տասնյակից ավելի խախտում․ մեկ անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոց շահագործվել է թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Ըստ աղբյուրի՝ բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող երկու տրանսպորտային միջոց։ Երեք մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: