Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ուղեկցությամբ Չինաստան այցելելու ծրագրի մասին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Մակրոնը հայտնել է Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Ես առաջարկել եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ընթացքում», - ասել Է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը: