Նա երբեք չէր մոռանալու այդ Մեծ Հայի նվիրական սխրանքը
Հունական 10 հազարանոց ընտիր բանակը միանգամից կանգ առավ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գյուղերից մեկի մոտ։ Անմիջապես ձեռք առնվեցին նախազգուշական բոլոր միջոցները՝ հանկարծակի հարձակումներին դիմակայելու համար։ Հույն զորավարն շտապում էր, նա ցանկանում էր օր առաջ հեռանալ անծանոթ երկրից և իր բանակով հասնել Տրապիզոն նավահանգիստ, որտեղ նրանց սպասելու էին հունական նավերը՝ զորքին Հունաստան տեղափոխելու համար։ Հենց այդ նպատակով էլ նրանք կանգ էին առել հայկական գյուղում, որպեսզի ուղեկցորդ վերցնեին իրենց համար։ Առաջին հրամանը եղավ գյուղացիներից վերցնել մեկին, որն ընդունակ կլինի իրենց ուղեկցել մինչև Տրապիզոն։
Հրամանը՝ հրաման էր։ Զինվորներն իսկույն գործի անցան և գտան համապատասխան մեկին։ Եվ հենց այդ պահին էլ հևիհև տեղ հասավ գյուղապետը։ Արագ հարցուփորձով իմանալով կատարվածը, նա վճռական քայլերով եկավ կանգնեց զորավարի առաջ և անվախ կերպով ասաց.
- Դու չես կարող նրան տանել։
- Ինչպե՞ս թե չեմ կարող տանել - ասաց զորավարը։ Հույն զինվորները սկսեցին քրքջալ "միամիտ" հայի վրա։ Գյուղապետը վճռականորեն կրկնեց.
- Դու չես կարող նրան տանել։
- Իսկ միգուցե կասե՞ս, թե ինչու - հարցրեց հույն զորավարը։
- Որովհետև ես պատասխանատու եմ նրա համար։
Զորավարն ամբողջ մարմնով փշաքաղվեց։ Նա երբեք չէր կարող անգամ պատկերացնել, որ մի անհատ կարող է այդ աստիճան անվախ և պարկեշտ գտնվել։ Նա մեծարեց Արիացի Հային՝ նրան ի սրտե շռայլելով գովեստի և մեծարանքի աննման խոսքերով։
Նա երբեք չէր մոռանալու այդ Մեծ Հայի նվիրական սխրանքը։
Հանուն Արիական Արժանապատվության։
(Քսենոֆոնի "Անաբասիս" գրքից)։
Արծրուն Ավետիսյան ֆեյսբուք: