Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին
Ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։
Կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից, այս մասին հայտնում է Գ․ Շամշյանը՝ հավելելով, որ, ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածների թվում է նաև հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։