ԵՄ-ն պլանավորել Է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում ներառել սահմանափակումները շրջանցելու դեմ միջոցներ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է մեծ ուշադրություն դարձնել ավելի վաղ մտցված սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարին:
Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Պատժամիջոցների 11-րդ փաթեթում մենք առաջին հերթին կենտրոնանալու ենք սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարի վրա», - ասել է նա ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։
Դրա հետ մեկտեղ ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ում այդ ուղղությամբ որոշակի միջոցներ են ձեռնարկվել նույնիսկ այն ժամանակ, երբ հաստատվել է պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Նա չի հստակեցրել, թե երբ է պլանավորվում սկսել պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա աշխատանքը։