Այնքան լավ զգացողություն է կրկին խաղալ և գոլ խփել ազգային թիմում․ Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Լիխտենշտեյնի նկատմամբ տարած հաղթանակը (4-0) Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղում։
«Ալ-Նասրի» հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ՝ դառնալով պատմության մեջ առաջինը, ով 100 գոլ է խփել ազգային հավաքականների պաշտոնական խաղերում։
«Այնքան լավ զգացողություն է կրկին խաղալ և գոլ խփել ազգային թիմում և ինձ համար յուրահատուկ մարզադաշտում: Ես հպարտ եմ, որ դարձա պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
Նաև այս խաղում Ռոնալդուն դարձավ ազգային հավաքականների մակարդակով խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր՝ անցկացնելով իր 197-րդ հանդիպումը Պորտուգալիայի հավաքկանի կազմում։
Ռոնալդուն ազգային հավաքականում ելույթների քանակով շրջանցեց Բադեր Ալ-Մուտավային, որը Քուվեյթի հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում: Մալայզիայի հավաքականի կազմում Սո Չին Էնան անցկացրել է 195 հանդիպում։
Աղբյուր ArmSport.am