Չեմ կարոտում․ Պիկեն՝ կարիերան ավարտելու մասին
Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է պրոֆեսիոնալ խաղային կարիերայի ավարտից հետո իր հույզերի մասին՝ խոստովանելով, որ տարօրինակ զգացողություններ է ապրում, և իրեն թվում է, որ սկսել է բոլորովին այլ կյանքով ապրել։
«Ես դա չեմ կարոտում: Սա շատ տարօրինակ զգացում է։ Կարծես մի ամբողջ կյանք է անցել, և հիմա ես լրիվ այլ կերպ եմ ապրում»,-Պիկեի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երկարամյա առաջատարն այս մրցաշրջանում ավարտեց կարիերան:
Աղբյուր ArmSport.am