Ջեյ Լոն խոստովանել է, որ արթնանում է 4:45-ին՝ լուսադեմին մարզվելու համար (լուսանկարներ)
Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը միշտ գեղեցիկ տեսք ունի, սակայն աստղը երբեք չի թաքցրել, որ դրա համար շատ ջանք է գործադրում։ Նա կանոնավոր, քրտնաջան մարզվում է և ուշադիր հետևում իր սննդակարգին, գրում է Daily Mail-ը:
«Գաղտնիք չէ, որ ֆիթնեսն իմ կյանքի ամենակարևոր մասն է: Եվ ինձ թվում է, որ մարզումների և հոգեկան առողջության միջև անքակտելի կապ կա»,- իր մտքերով կիսվել է Լոպեսը:
Աստղը մանրամասնել է, որ սկսում է մարզվել լուսադեմին՝ ժամը 4:45-ի սահմանում, երբ դրսում դեռ մութ է։ Եվ նա հավատարիմ է մնում այս կանոնին, որքան էլ որ զբաղված, գերհագեցած օր իրեն սպասվի։
«Ես ինքս ինձ մարտահրավեր եմ նետում»,- բացատրել է Լոպեսը:
«Նա գալիս է մարզվելու անկախ ամեն ինչից: Նա լրջորեն է վերաբերվում ժամանակին, ճանաչում է իր մարմինը և գիտի՝ ինչ է իրեն պետք: Նա գիտի, որ մարզվելու ժամանակ պետք է շատ քրտնաջան աշխատել», - պատմել է Լոպեսի մարզիչ Թրեյսի Անդերսոնը:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ ըստ MentalHealth.org-ի՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով մարզվում են, հոգեկան առողջության և հուզական բարեկեցության տեսանկյունից գտնվում ենավելի լավ վիճակում, ինչպես նաև ունեն ավելի քիչ հոգեկան շեղումներ:
«Մարզվելը կարծես թե նվազեցնում է հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկը։ Դա նաև օգնում է ընկճախտի (դեպրեսիա) և անհանգստության զգացողության բուժմանը», - ասվում է հետազոտության արդյունքներում: