Երազում եմ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան․ Վերատի
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ասել է, որ կցանկանար փարիզյան ակումբի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում։
«Քննադատությունը ֆուտբոլի մի մասն է: Ես 30 տարեկան եմ, ունեմ լայն ուսեր և շարունակում եմ առաջ գնալ։ Հիմա ես լավ եմ հանդես գալիս Փարիզում, երազում եմ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին և դրա համար կներդնեմ բոլոր հնարավոր ջանքերը, քանի դեռ հնարավորություն ունեմ»,- Վերատիի խոսքն է մեջբերել լրագրող Ադրիեն Գրենյեն։
30-ամյա Վերատին այս մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով ընդամենը մեկ գոլային փոխանցում: Իտալացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Աղբյուր ArmSport.am