Զբոսաշրջիկը ողջ է մնացել` բանջի թռիչքի ժամանակ ճոպանը պոկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինացի զբոսաշրջիկը Թաիլանդում փորձել է բանջի-ջամփինգ ատրակցիոնը, սակայն ցատկելու ժամանակ ճոպանը պոկվել է։ Տեսանյութը հրապարակել է Daily mail-ը:
Կադրերում զբոսաշրջիկը ճոպանին կապած ոտքերով ցատկում է 10 հարկանի կամրջից: Լարվածությունից ճոպանը պոկվում է, և տղամարդն ընկնում է ջրի մեջ։ Նա ծանր վնասվածքներ է ստացել մարմնի ձախ կողմում և կրծքավանդակի հատվածում և կորցրել գիտակցությունը:
Տղամարդն, այնուամենայնիվ, ուշքի է եկել ջրի տակ և դուրս եկել մակերես, որտեղ հրահանգիչները նրան օգնության են հասել։