Ավելի քան մեկ միլիոն ֆրանսիացի է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաներին
Ավելի քան 1 միլիոն մարդ, ըստ Ֆրանսիայի ՆԳՆ-ի, մասնակցել է ողջ երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ակցիաներին։
Մինչդեռ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիա արհմիությունը հաշվել է 3,5 միլիոն մասնակից:
«ՆԳՆ-ն հինգշաբթի Ֆրանսիայում հաշվել է 1,089 միլիոն ցուցարար, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ՝ մարտի 15-ի ցույցի ժամանակ (480 հազար), բայց ավելի քիչ, քան հունվարի 19-ի առաջին ցույցերի ժամանակ (1,12 միլիոն), հունվարի 31-ին (1,27 մլն) և մարտի 7-ին (1,28 մլն)»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Monde պարբերականը։