Մբապեն համաշխարհային մակարդակի խաղացող է․ Մարտինես
«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մբապեն համաշխարհային մակարդակի խաղացող է, ինչ կարող եմ ասել: Նա արագ էր, հիանալի տեսք ուներ: Նա հզոր խաղ ցուցադրեց և չորս գոլ խփեց իմ պաշտպանած դարպասը։ Ավտոբուսի շքերթում շատ մարդիկ էին և շատ տարբեր խաղալիքներ։ Պատկերացրեք, որ վեց միլիոն մարդ իրեր է նետում ձեզ վրա: Ակնհայտ է, որ նրանց մեջ կային բազմաթիվ խաղալիքներ ֆրանսիացի կամ հոլանդացի խաղացողների տեսքով։ Երկրպագուները փորձում էին ցույց տալ նրանց և մեզ ծիծաղեցնել: Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկար, պարզապես տոն էր»,- ասել է Մարտինեսը Goal-ին:
2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Մբապեն 4 գոլ խփեց Մարտինեսին, այդ թվում՝ 11 մետրանոց հարվածաշարում։ Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Արգենտինային (3:3, 2:4՝ 11 մետրանոցներով):
Աղբյուր ArmSport.am