Դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ իր անտրամաբանական խոսքերի մեջ ներառելով Հայաստանի ղեկավարության «ագրեսիվ հռետորաբանության» մասին արտահայտությունը։
«Մենք դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, որը համառորեն կրկնում է մարտի 18-ի Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը սպառնում էԱդրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ անտեսում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ ռեւանշիստական քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից: