Արարատը «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված միջոցառում կանցկացնի
Այս տարի նշվում է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Երևանի «Արարատը» նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել 2023 թվականի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաջին միջոցառումը կկայանա մարտի 28-ին։ Այդ օրը կկայանա ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կգործի մարտի 28-ին, ապրիլի 1-ը։ Ցուցահանդեսը բաց կլնի մարտի 28-ին, 15:00-ից։
«Բաղդասարյանների ընտանիքն արդեն մոտ 100 տարի է զբաղվում է ֆոտորլրագրությամբ: Աշխատանքը սկսել է Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանը, ապա այն շարունակել են նրա որդիները՝ Հերբերտ և Մելիք Բադասարյանները: Այժմ էլ իրենց հիմնադրած «Ֆոտոլուր» գործակալությունում են աշխատում Մելիք Բաղդասարյանի որդիները՝ Հայկը և Վահրամը:
Հերբերտ և Մելիք Բաղդարյանները վավերագրել են նաև «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի լավագույն կադրերը, որոնց հիման վրա էլ պատրաստվել է ցուցահանդեսը:
Այդ օրը կկայանա նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված՝ Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որն իրականացվել է «Մեդիամաքս» գործակալության հետ միասին։ Գրքում հեղինակը երկրպագուի աչքերով վերապրում և իր օրագրին է հանձնում է 1973 թվականի Ոսկե մրցաշրջանի բոլոր խաղերից իր ստացած տպավորությունները։
Գիրքը, որը սկսվում է նոր մրցաշրջանին նախորդող անորոշությամբ և սպասումներով, իր մեջ միայն երկրպագուական հույզեր չի պարունակում, թեև դրանք անչափ շատ են։ Հեղինակը փորձում է վերլուծել և հասկանալ ֆուտբոլի մասսայականության պատճառները, սպորտային կոլեկտիվի և դրա ղեկավարման առանձնահատկությունները։ Այստեղ կան պատմություններ 73-ին հերոսացած ֆուտբոլիստների հաղթահարած դժվարությունների մասին, ինչպես նաև հետաքրքիր ու արժեքավոր հարցազրույցներ, ժամանակակիցների կարծիքներ և քննադատություն։ Գրքի հայերեն հրատարակության նպատակն է ևս մեկ անգամ վերհիշել «Արարատի» փառահեղ հաղթանակը և նոր սերնդին հասանանելի դարձնել դրա մանրամասները:
ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալու կապակցությամբ «Արարատն» իր տիտղոսային հովանավոր Fastex ընկերության հետ պատրաստել է հատուկ NFT հավաքածու, որը նույնպես կներկայացվի միջոցառման ընթացքում:
Բոլորին, ովքեր հետաքրքրված են «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակով հրավիրում ենք ներկա գտնվելու այս միջոցառմանը և ևս մեկ անգամ վերհիշել հայկական ֆուտբոլի հիշարժան այս էջը»,- ասված է հաղորդագրության մեջ։