Ջերարդի խաղն ինձ ստիպում էր երազել․ Ռաբյո
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոստովանել է, որ երկրպագում է անգլիական «Լիվերպուլին», որի կազմում խաղացել է իր սիրելի ֆուտբոլիստներից Սթիվեն Ջերարդը։
«Ինձ շատ էր դուր գալիս «Լիվերպուլը», քանի որ երկրպագում էի Սթիվեն Ջերարդին, որի խաղն ինձ ստիպեց երազել… Ու դրա համար ես հետևում էի «Լիվերպուլին»: Իմ մյուս կուռքը Զինեդին Զիդանն էր»,- Ռաբյոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
27-ամյա Ռաբիոյի պայմանագիրը Յուվենտուսի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Աղբյուր ArmSport.am