Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը կմեկնի Մոսկվա
Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը վաղը կմեկնի Մոսկվա:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի և փորձառու մասնագետ Վովիկ Խոջոյանի ղեկավարությամբ նրանք շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն մարզաձևի հիմնադիրների հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարին:
Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Դավիթ Հովսեփյանը , Կարեն Սարգսյանը, Զավեն Արզումանյանը (երեքն էլ ՝ 58 կգ), Էմիլ Ստամբուլյանը (64 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):
15 երկրների շուրջ 250 մարզիկներ յոթական քաշային կարգերում կվիճարկեն մարզական ու մարտական սամբոյում խաղարկվող մրցանակները: