Ֆինլանդիայի նախագահն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքը
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կառավարության նիստում ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Այսպիսով, այժմ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ավարտելու համար Ֆինլանդիայից պահանջվում Է միայն սպասել Թուրքիայի և Հունգարիայի կողմից այս որոշման վավերացմանը։ Դաշինքի անդամ մյուս երկրներն արդեն ավարտել են այս ընթացակարգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 17-ին հայտարարել է, որ երկրում Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթաց Է սկսվում։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան խորհրդին միանալու արձանագրությունները ստորագրել են 2022 թ. հուլիսի 5-ին։