Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Էդինբուրգի նավանորոգարաններից մեկում նավ է կողաշրջվել: Դեպքի հետևանքով 35 մարդ է վիրավորվել, որոնցից 12-ը բուժօգնություն է ստացել տեղում, իսկ 23-ը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC–ին:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Լիթ նավահանգստային քաղաքում, որը Էդինբուրգի հյուսիսային շրջաններից մեկն է: 3000 տոննա կշռող նավը, որի սեփականատերն է ԱՄՆ նավատորմը, թեքվել է 45 աստիճանի անկյան տակ: Էդինբուրգում ամերիկյան հյուպատոսությունը հայտարարել է, որ հետևում է իրադրությանը և օգնություն առաջարկում միջադեպից տուժած ԱՄՆ քաղաքացիներին: