Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել. Բլինքեն
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա կարծիքով՝ նպաստավոր հնարավորություն կա․«Չեմ ցանկանում այն գերագնահատել, սակայն կա նպաստավոր հնարավորություն, որ թույլ է տալիս իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:
Բլինքենը հավելել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենում մշակել է ապագա պայմանավորվածությունների տեքստը: Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոն էին ժամանել երկու երկրների ԱԳ նախարարները, և համաձայնագրի հարցը քննարկվել է նաև նրանց հետ:
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի միջանցքը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետքարտուղարը։