Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է նա․ Բեշիքթաշի մարզիչը՝ Դելե Ալիի մասին
«Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել թիմի կիսապաշտպան Դելե Ալիի հետ։
Հաղորդվում է, որ խաղացողին կարճատև արձակուրդ էր տրվել, որից հետո կիսապաշտպանի հետ կապ հաստատել չի ստացվել։ Ֆուտբոլիստը դեռ չի ժամանել ակումբի բազա։
«Մենք Դելե Ալիին թույլտվություն ենք տվել կարճատև դադար վերցնել, նա դեռ չի վերադարձել։ Անձրև է գալիս, երևի այդ պատճառով նա դեռ չի կարողացել վերադառնալ։ Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է նա»,- Գյունեշի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալին այլևս չի խաղա ակումբում թիմի գլխավոր մարզիչ Սենոլ Գյունեշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Բեշիքթաշը» Ալիին վարձավճարով ձեռք է բերել անցած ամառ «Էվերթոնից»: Դրանից հետո կիսապաշտպանը Թուրքիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am