Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան մարտի 22-ին հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան ու Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը:
«ԼՂ է հասնում անբավարար քանակի մթերք, այն էլ` Կարմիր խաչի շնորհիվ, ում օգնում է Ֆրանսիան: Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել ԼՂ մատակարարումը: Ֆրանսիան չի խոսում, այլ գործում է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երեք ամիս է` արգելափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից: