Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ կազմում․ Ուգոչուկվու Իվուն՝ Հայաստանի հավաքականի մասին
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ուգոչուկվու Իվուն խոստովանում է` հավաքականի ճամբարում հարմարվելու խնդիր չի ունեցել, տղաներն իրեն գրկաբաց են ընդունել։
«Երբ լսեցի, որ հրավիրվել եմ Հայաստանի հավաքական, շատ ուրախ էի, շատ երկար եմ սպասել այս պահին։ Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ կազմում։
Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը։ Սա առաջին խաղն է, և պետք է ամեն ինչ անենք, որ լավ սկսենք ընտրական մրցաշարը»,- ասել է «Ուրարտուի» կիսապաշտպանը։
Աղբյուր ArmSport.am