Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին: The Weeknd-ն առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2016 թվականին։
Այն ժամանակ նրա Starboy ալբոմը ճանաչվել Է Spotify-ում ամենամեծ տարածում ունեցողը։ Երաժիշտը գերազանցել է նաև արական սեռի կատարողների շրջանում Billboard Hot 100 չարթի լավագույն տասնյակում գտնվելու ռեկորդը։
The Weeknd-ը հեղինակ-կատարող Է, պրոդյուսեր և դերասան: Նա «Գրեմմի» չորս մրցանակի, քսան Billboard-ի մրցանակակիր Է, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար»-ի։ 2015 թ.-ին Տեսֆայեն «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում արձանիկի Է հավակնել Է «Earned it» թրեքի համար, որը հնչել Է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։