Շոյգուն և Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Մարտի 22-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է Gazeta.ru պարբերականը:
Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաև Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքական կողմի նախաձեռնությամբ