Նիդեռլանդներում բարկացած տղամարդը սկուտերով մտել է խաղադաշտ
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել հոլանդական ֆուտբոլի ութերորդ ուժեղագույն դիվիզիոնի «Վենհյուիզեն»-«Վիտես-63» խաղում։
Խաղի ժամանակ մարզադաշտում հայտնվել է սպիտակ սկուտեր, որի ղեկին մի դժգոհ տղամարդ է եղել։ Նա շրջել է խաղադաշտում, խաղացողների հետ ինչ-որ բան խոսել, հետո լքել է խաղադաշտը։
Պարզվել է, որ դա տեղի բնակիչներից մեկն էր, տեղի ձիաբուծարանի սեփականատերը։ Ֆուտբոլասերների կողմից արձակված ճայթրուկների և աղմուկի պատճառով նրա ձիերը ֆերմայում սկսել են իրենց անհանգիստ պահել:
Այդ ամենը ստիպել է տղամարդուն անմիջապես նստել ղեկին, մեկնել խաղադաշտ՝ հայտնելու իր դժգոհությունը, փոխանցում է Shantnews.am-ը։