Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը (ֆոտո)
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում այսօր՝ մարտի 22-ին, հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր, նախորդ տարվա հուլիսին էր զորակոչվել բանակ:
NEWS.am-ի հետ զրույցում Արշակի ընտանիքի բարեկամուհին պատմեց, որ նա իրենցից փոքր մեկ եղբայր ուներ, մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է գործարաններից մեկում:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: