Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից
«Հայկական ժամանակը» հրապարակել է ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուս զինվորականների մեքենայի լուսանկարները․ ռուս սահմանապահները երեկ փորձել էին միջնորդել՝ եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ-ին ադրբեջանցիների կողմից վերասհսկվող տարածքից վերադարձնելու համար։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գորիսի ԲԿ։